Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ հուզական գործոնների արդյունքում՝ վախ, սթրես:


Տարբերում են նորմալ քրտնարտադրության հետևյալ տեսակները.

 

  • Ջերմակարգավորող․ իջեցնում է մարմնի բարձրացած ջերմությունը (օրինակ, շոգ եղանակին կամ ֆիզիկական ակտիվությունից հետո):
  • Սթրեսային. հուզական վիճակ՝ ամաչելը, վախը՝ քննությունից, բեմ բարձրանալուց առաջ, զայրույթը կամ սարսափը մարդկանց մեծամասնության մոտ առաջացնում է բարձր քրտնարտադրություն՝ հատկապես թևատակերում և ափերում, նաև ճակատին և ոտքերի ներբաններում։
  • Համային. թթու կամ կծու սնունդ, ալկոհոլ օգտագործելը խթանում է նյութափոխանակությունը, հետևաբար՝ նաև մարմնի ջերմությունը: Սովորաբար, դա առաջացնում է դեմքի քրտնոտություն (ճակատ, այտեր, վերին շրթունք) և միայն երբեմն քրտինքը նաև մարմնի վերին մասում է արտահայտվում:
  • Քրտնարտադրություն տաք սնունդ կամ հեղուկ ընդունելու ժամանակ

     

Հիպերհիդրոզ

Ոչ նորմալ քրտնարտադրությունը՝ հիպերհիդրոզը, կարող է լինել արագ և ուժեղ արտահայտված թեթև ֆիզիկական ակտիվության կամ անգամ բացակայության ժամանակ՝ առանց վերը նշված գործոնների: Ուժեղ քրտնարտադրությունը գիշերը կարող է որևէ հիվանդության ախտանշան լինել:

Ոչ նորմալ քրտնարտադրության դեպքում պետք է անպայման դիմել բժշկի․ հնարավոր է առկա է հիպերհիդրոզ, որը դեղորայքային բուժում է պահանջում:

Բժշկի պետք է դիմել, եթե.

 

  • հանկարծակի, ուժեղ քրտնարտադրությունն սկսում է առանց նկատելի պատճառի,
  • եթե առկա է գիշերային քրտնարտադրություն՝ առանց պատճառի։


Անհետաձգելի օգնության նշանները

  • քրտնոտություն՝ անհանգստությամբ և գիտակցության մթագնմամբ, դիաբետիկների մոտ հանկարծակի քրտնարտադրություն՝ գլխապտույտով և գիտակցության կորուստով՝ 1 րոպեից ավելի,
  • շոկային վիճակ՝ սառը քրտինքով, գորշ և սառը մաշկով, տրեմորով, անհանգստությամբ, տագնապով, գլխապտույտով և, անգամ, գիտակցության կորստով:

Այդպիսի դեպքերում քրտնարտադրությունն այլ ախտանշանների հետ միասին խոսում է լուրջ ախտաբանության մասին և անհետաձգելի օգնություն է պահանջում:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ